Լեհաստանում կանխվել է մահմեդականների դեմ ահաբեկչական հարձակումը
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) քրեական գործ է հարուցել իսլամական համայնքի կրոնական վայրում ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ, բերման են ենթարկվել մի քանի մարդ` հայտնում է գործակալության կայքը:
ABW-ի տեղեկություններով՝ կասկածյալները հարձակում էին նախապատրաստում կոնկրետ կրոնական օբյեկտի վրա: Նրանք պատրաստվում էին նաև թունավոր նյութեր տարածել կոնկրետ մարդկանց վրա: Ձերբակալվածները դեմ են «Լեհաստանի իսլամացմանը»՝ ասվում է զեկույցում:
Քննության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հրազեն, ինչպես նաև պայթուցիկ նյութերի արտադրության համար ապրանքներ ու գործիքներ։ Ձերբակալվածներին սպառնում է 10 տարվա ազատազրկում: