Էդգար Դավիդսը գլխավորել է պորտուգալական «Օլիանենսեն»
Հոլանդիայի հավաքականի, «Այաքսի», «Միլանի», «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդը նշանակվել է Պորտուգալիայի երրորդ լիգայում հանդես եկող «Օլիանենսե» թիմի գլխավոր մարզիչ։
47-ամյա մասնագետի առջեւ խնդիր է դրվել թիմը դուրս բերել երկրորդ լիգա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էդգար Դավիդսը մարզչական կարիերան սկսել է 2011-ին «Այաքսում», 2012-2014-ին գլխավորել է անգլիական «Բարնետը»։