Տատյանա Բրուխունովան լքել է Պետրոսյանին որդու հետ եւ հեռացել Մոսկվայից
75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինն ամանորյա տոներին լքել է ընտանիքը։ Բրուխունովան մոր հետ մեկնել է Մոսկվայից՝ փոքրիկ որդուն վստահելով աստղային հայրիկին եւ դայակին։
Տատյանայի խոսքով՝ նա ցանկացել է արձակուրդն անցկացնել կանանց ընկերակցությամբ եւ փոխել մթնոլորտը։ Որպես փոքր ճանապարհորդության ուղղություն ընտրվել է Սանկտ Պետերբուրգը։
«Մորս հետ որոշել ենք մի քանի օրով մեկնել Պետերբուրգ։ Ես նույնիսկ մի քիչ ուրախ եմ, որ թատրոններն ու թանգարանները փակ են։ Այլապես արագ պլան կկազմեի, որով ստիպված էի վազել՝ նորն ու չբացահայտվածը ներծծելով աչքերս «փչացնել»։ Ոչ մի ծրագիր չունենք։ Ոչ մի», - խոստովանել է Բրուխունովան։
Պետրոսյանի կինն իր հետեւորդներին վստահեցրել է, որ տղայի հետ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու պատճառ չկա։
«Անմիջապես պատասխանեմ հատկապես հետաքրքրասեր մայրերի/տատիկների եւ բոլոր նրանց հարցերին, ովքեր անհանգստանում են ուրիշների երեխաների համար։ Վահանը հոր եւ դայակի հետ տանն է։ Տղայի մոտ ամեն ինչ տիպ-տոպ է», - հայտարարել է Տատյանան։