Իրանը հարավկորեական լցանավ է բռնագրավել Պարսից ծոցում
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում երկուշաբթի բռնագրավել են Հարավային Կորեայի դրոշով երթևեկող լցանավ:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, հարավկորեական լցանավը կանգնեցվել է Պարսից ծոցում քիմիական տարրերով շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու պատճառով:
Նշվում է, որ արբանյակային տվյալները ցույց են տվել նավի տեղաշարժը Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի ափերի մոտ: Այն Սաուդյան Արաբիայից ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ:
Բացի այդ, հաղորդվում է, որ լցանավը 7200 տոննա էթանոլ է տեղափոխելիս եղել: Ձերբակալված անձնակազմի անդամները Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից, Վիետնամից և Մյանմարից են: