Վացկե. Հոլանդը պետք է հետևի Լևանդովսկու օրինակին
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն կարծում է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդն այս տարի չպետք է լքի ակումբը, տեղեկացնում է Bild-ը:
«Չեմ կարծում, որ Հոլանդը այս տարի կլքի մեզ: Նա շատ լավ գիտի որ, այստեղ կարող է աճել և հետագայում տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:
Նա պետք է գնա Լևանդովսկու ճանապարհով ՝ սպասելով իր աստեղային ժամին», ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ Հոլանդի պայմանագիրն դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին: