Իրանը սկսում է ուրանի հարստացման գործընթացը մինչև 20 տոկոս
Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:
Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենք ստեղծելու համար անհրաժեշտ աստիճան):
«Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը՝ 20 տոկոս մակարդակի: Մի քանի ժամ առաջ մի շարք նախնական միջոցառումներից հետո ... սկսվեց UF6 գազի (ուրանի հեքսաֆլորիդ) մատակարարման գործընթացը: Առաջին արտադրանքը կստացվի մի քանի ժամից», - ինչպես հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը՝ ասել է Ռաբիան: