Իսպանացի նկարիչն ինքնատիպ գորգ է ստեղծել՝ այն փորագրելով հատակին (լուսանկարներ)
Իսպանացի նկարիչ Սելվա Ապարիսիոն «գորգագործության» նոր տարբերակ է մշակել: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, իսպանացի վարպետը «մշտական գորգ» է ստեղծել՝ փորագրելով այն հատակին:
Յուրահատուկ մտահաղացումը նա կյանքի է կոչել դեռևս 2017 թվականին՝ որպես կերպարվեստի ֆակուլտետի ավարտական աշխատանք, երբ ավարտում էր ուսումը Եյլի համալսարանում:
Ինքնատիպ ինստալյացիան իսպանացին անվանել է «Մանկության հուշեր»: «Գորգերը, թեև կարող են տեղաշարվել, մնում են նույն վայրում և տարիներով ներկա են լինում ընտանեկան կյանքի իրադարձություններին»,- ասել է Ապարիսիոն: