Սոլեյմանին ոչ միայն խաղաղասեր հերոս էր, այլև մեծագույն դիվանագետ. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ոգեկոչելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, ընդգծել է, որ վերջինս ոչ միայն խաղաղասեր հերոս էր, այլև մեծագույն դիվանագետ:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, նման ելույթով իրանցի նախարարը հանդես է եկել կիրակի երեկոյան տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Որպես մարդ, որը մշտապես աշխատել է խաղաղության և բանակցությունների ոլորտում, ես գեներալ Սոլեյմանիին դիտարկել եմ ոչ միայն որպես պարզապես չեմպիոնի՝ ահաբեկիչների դեմ պայքարում, այլ նաև որպես խաղաղապահական ջանքեր գործադրող հերոսի»,- ասել է Զարիֆը:
Նրա խոսքով՝ Սոլեյմանին առանձնահատուկ կերպար էր, որը կողմ էր հանդես գալիս պատերազմներին վերջ դնելուն, հատկապես Աֆղանստանում և Սիրիայում: Զարիֆը հավելել է, որ խորհուրդներ է ընդունել միայն գեներալ Սոլեյմանիից:
Հարցազրույցը նախարարը տվել է ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան առաջին տարելիցի օրը: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ: