«Աթլետիկը» հաղթական խաղից հետո հեռացրել է գլխավոր մարզիչին
Բիլբաոյի «Աթլետիկի» ղեկավարությունը հեռացրել է թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Գաիսկա Գարիտանոյին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո։ «Աթլետիկի» միակ գոլը խփել էր Իկեր Մունիանը։
45-ամյա Գաիսկա Գարիտանոն «Աթլետիկը» գլխավորել էր 2018թ․ դեկտեմբերին։ Նախքան այդ նա աշխատել էր Մադրիդի «Աթլետիկոյի» երկրորդ թիմում։
Նրան փոխարինել է 55-այմյա իսպանացի Մարսելինո Գարսիա Տորալը, որը 2019թ․ սեպտեմբերին հեռացվել էր «Վալենսիայից»։
«Աթլետիկն» Իսպանիայի ընթացիկ առաջնության 17 խաղում տարել է 6 հաղթանակ, կրել 8 պարտություն, 3 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 21 միավորով 9-րդ տեղում է։
Հունվարի 6-ին անցկացվելիք Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից տեղափոխված խաղում «Աթլետիկը» կընդունի «Բարսելոնային»։