Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավարի թեկնածուն հանդես է եկել Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԵՄ-ի կապի ամրապնդման օգտին
Գերմանիայի իշխող կոալիցիայի անդամ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը համարում է, որ անհրաժեշտ է, որը Թուրքիան եւ Ռուսաստանն ավելի ամրապնդեն կապը Եվրամիության հետ, հաղորդում է Funke մեդիախումբը:
«Խելամիտ կլիներ ընդլայնել եվրոպական տնտեսական տարածությունը, ինչը կապահովեր այնպիսի երկրներին, ինչպես, օրինակ, Թուրքիան է, հասանելիություն ԵՄ ներքին շուկային առանց ԵՄ-ին անդամակցելու իրավունքի»,-նշել է գերմանացի քաղաքական գործիչը: «Մի օր դա կարող էր հեռանկարային լինել նաեւ Ռուսաստանի համար»,-հավելել է նա:
Խոսելով Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին՝ Մերցն ընդգծել է, որ այդ երկրի համար անգամ երկարաժամկետ հեռանկարում չկա հնարավորություն ԵՄ կազմում ներառվելու: «Ցածր մակարդակում կարելի է քննարկել փոխազդեցության բոլոր հնարավոր ձեւերը»,-համոզված է նա:
Մերցը համարում է, որ Բրեքզիթի հարցով Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ վերջերս ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը կարող էր լինել որոշակի կողմնորոշիչ գործոն այդ հարցում, հաղորդում է DW-ը: