Գվարդիոլա․ Լավ խաղացինք և հասանք հրաշալի արդյունքի
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի արտագնա խաղում։
«Առաջին րոպեներին մրցակիցը ճնշում գործադրեց, բայց հետագայում մենք նրանց գրեթե ոչինչ թույլ չտվեցինք, չհաշված գոլը վերջին րոպեներին։
Իսկապես լավ խաղացինք եւ հասանք հրաշալի արդյունքի «Սթեմֆորդ Բրիջում»։ Չես նվաճի տիտղոսներ, եթե այսպես չխաղաս։
«Չելսին» ուժեղագույն թիմերից մեկն է, նրանց խաղացողների մակարդակը բարձր է։ Մենք ունեինք ծրագիր այս խաղի համար եւ կատարեցինք։ Մենք տիտղոսներ ենք նվաճել համբերատարության շնորհիվ։ Մեր խաղացողները ստիպված են լինում գնդակը պահել՝ կատարելով հազար փոխանցում դարպասապահից մինչեւ հարձակվող եւ սպասելով հարմար պահի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 15 խաղում վաստակել է 29 միավոր եւ 5-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)
Կալում Հոդսոն-Օդոյ, 90+2 – Իլկայ Գյունդոգան, 18, Ֆիլ Ֆոդեն, 21, Կևին Դե Բրույնե, 34