Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք. մահացել է 14 մարդ
Հայաստանում հունվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160220 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 598705 վերջին մեկ օրում` 1201 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11834 պացիենտ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 144831 անձ` վերջին մեկ օրում 740 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2864 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է: