ԱՄՆ-ում ցանկանում են 2 անգամ կրճատել Moderna ընկերության դեղանյութի չափաբաժինը երկրում պատվաստումն արագացնելու համար
ԱՄՆ կառավարությունը դիտարկում է հնարավորությունը տրամադրել բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում, հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների եւ սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության դեղաչափով պահանջվում է երկու ներարկում:
«Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի երկու անգամ կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց երկու փուլով, թույլ կտա գրանցել իմունիզացիա երկու անգամ ավելի շատ մարդկանց համար դեղորայքի այն չափով, որը մենք ունենք»,-ասել է Սլաուին:
Նա հավելել է, որ համոզված է, որ կես չափաբաժինը կառաջացնի իմունային պատասխան, որը նույնական է ամբողջական չափաբաժին ներարկելու դեպքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ընդ որում՝ Սլաուին նշել է, որ, ըստ ամենայնի, մինչեւ գարնան վերջ հայտնի չի դառնա՝ պատվաստվածները կշարունակե՞ն արդյոք լինել վարակի տարածման աղբյուր:
Հաղորդվել է, որ շաբաթ օրվա դրությամբ երկրում Pfizer եւ Moderna ընկերությունների պատվաստանյութի առաջին չափաբաժինները ստացել է 4 մլն 225 հազար 756 մարդ, երկրում բաշխվել է 13 մլն 71 հազար 925 չափաբաժին:
Դա բավականին ցածր է նպատակային ցուցանիշներից: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են մինչեւ 2020 թվական վերջ պատվաստել 20 մլն մարդու: