Թրամփը փորձել է համոզել Ջորջիայի պետքարտուղարին «գտնել» ձայները նախագահական ընտրություններում հաղթանակի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփենգերի վրա՝ փորձելով համոզել նրան «գտնել» ձայները նախագահական ընտրությունների արդյունքներն իր օգտին փոխելու համար, հաղորդում է CNN-ը՝ հրապարակելով Թրամփի եւ Ռաֆենսփենգերի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որն ի սկզբանե հրապարակել էր Washington Post պարբերականը:
Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը քննադատել է իր կուսակցական գործընկերոջը, որ վերջինս հրաժարվել է հայտարարել Թրամփի հաղթանակի մասին, եւ բազմիցս կրկնել իր պնդումներն ընտրությունները կեղծելու մասին:
«Ջորջիայի ժողովուրդը զայրացած է, երկրի ժողովուրդը զայրացած է: Եւ դրանում վատ ոչինչ չկա, եթե ասեմ, որ դուք գիտեք, որ վերահաշվել են»,-ասել է Թրամփը՝ ի պատասխան Ռաֆերսփերգերի հայտարարության. «Դե ինչ, պարոն նախագահ, ձեր խնդիրն այն է, որ տվյալները, որոնք դուք ունեք, սխալ են»:
Այնուհետեւ Թրամփն ասել է. «Այնպես որ տեսեք: Այն ամենը, ինչ ես ցանկանում եմ անել, հետեւյալն է. ես պարզապես ցանկանում են գտնել 11 780 ձայները, ինչը մեկ ձայնով ավելի է, քան մենք ունենք: Ուստի մենք հաղթել ենք նահանգում»:
«Դուք պետք է ցանկանաք անցկացնել ճիշտ ընտրություններ: Եւ Դուք հանրապետական եք»,-նշել է Թրամփը:
«Մենք համարում ենք, որ մենք ճիշտ ընտրություններ ենք անցկացրել»,,-ասել է Ռաֆենսփենգերը, ինչին Թրամփը պատասխանել է. «Ոչ, բնավ ոչ: Դուք քվեարկել եք հարյուր հազարներով»:
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկավտությունը:
CNN-ը կապ է հաստատել Ռաֆենսփերգերի հետ:
Ռաֆենսփերգերի գրասենյակում պաշտոնական անձինք ձայնագրել են Թրամփի հետ զրույցն աղբյուրի խոսքով, որը քաջատեղյակ է զրույցի մասին: Ռաֆենսփերգերն ասել է իր խորհրդականներին, որ չի ցանկանում, որ հեռախոսազանգի ձայնագրությունը հրապարակվի, եթե միայն Թրամփը չաղճատի տեղեկատվությունը զանգի մասին՝ համաձայն աղբյուրի: Թրամփը գրել է Twitter-ում, որ քննադատել է Ռաֆենսփերգերին կիրակի առավոտյան: