Մոուրինյոն պատմել է, թե որն է իր ամենասիրելի թիմը Պրեմիեր լիգայում
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե Պրեմիեր լիգայում որ թիմի խաղին հետևելն է ամենաշատը դուր գալիս իրեն:
«Մարդիկ ասում են, որ «Տոտենհեմին» ավելի թեթև օրացույց է բաժին հասել այս օրերին, սակայն ես համաձայն չեմ դրա հետ: «Լիդսը» ծանր մրցակից է, իսկ «Աստոն Վիլան» այս պահին իմ ամենասիրելի թիմն է Պրեմիեր լիգայում: Ինձ դուր է գալիս հետևել այդ թիմի խաղին: Նրանք ունեն լավ խաղացողներ ու հրաշալի մարզիչ: Դա մեր հաջորդ մրցակիցն է առաջնությունում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
«Տոտենհեմն» «Աստոն Վիլայի» դեմ արտագնա հանդիպում կանցկացնի հունվարի 13-ին: Մոուրինյոյի գլխավորած թիմը 29 միավորով երրորդն է Պրեմիեր լիգայում, իսկ «Աստոն Վիլան» 26 միավորով 7-րդ տեղում է: