Փայլուն մաշկ ունենալու երեք կանոն Ջենիֆեր Էնիսթոնի կոսմետոլոգից
Ամերիկացի կոսմետոլոգ եւ մաշկի խնամքի փորձագետ Ջոաննա Չեխը երեք ոսկե կանոն է նշել տանը մաշկը խնամելու համար, որոնց արդյունքը կոսմետոլոգի այցից պակաս չի լինի։
Ջոաննա Չեխն ավելի քան 35 տարի է՝ մասնագիտացած է մաշկի խնամքի ոլորտում, նա աշխատում է բազմաթիվ աստղերի, այդ թվում Ջենիֆեր Էնիսթոնի եւ Թարլինգտոն Բերնսի հետ։ Չեխը սովորեցնում է՝ ինչպես անել, որ մաշկը հիանալի տեսք ունենա, իսկ սիրելի միջոցների ակտիվ բաղադրիչներն ավելի խորը շերտեր հասնեն։
Մկանները մերսեք խմորի նման
«Դեմքի խնամքի հարցում ամենակարեւորը մերսման տեխնիկան է։ Բանալին դիմային մկանների հետ խմորի նման վարվել է։ Սա խթանում է արյան շրջանառությունը։ Արյունը հարստանում է թթվածնով՝ այն մոտեցնելով մաշկին եւ թարմացնելով դրա մակերեսը։ Մկանները տաքանում են, ինչի արդյունքում ցանկացած միջոց, որը դրանից հետո օգտագործում եք, ավելի լավ է ներծծվում»,- պարզաբանում է Ջոաննա Չեխը։
Չեխը դեմքի մաշկի համար տարբեր միջոցների երկրպագու է։ Օրինակ՝ դեմքը մերսող սարքերի։ Դրանք ազդում են մկանների ու մաշկի վրա՝ օգնելով հանել լարվածությունը։ Այս մերսումը հարկավոր է սկսել դեմքի կենտրոնից՝ շարժվելով դեպի ծայրեր։ «Միշտ շարժվեք նույն ուղղությամբ՝ առանց առաջ-ետ շարժումներ կատարելու»,- պարզաբանում է Չեխը։ Սարքը կարելի է օգտագործել նաեւ կտորե դիմակի վրայից՝ դրա ազդեցությունը մեռծացնելու համար՝ ակտիվ բաղադրիչներին օգնելով խորը ներծծվել մաշկ։
Սկսեք լանջաբացվածքի հատվածից
«Ճիշտ չէ, երբ ուշադրություն եք հատկացնում միայն դեմքի մաշկին»,- ասում է Չեխը։ Նրա նշանաբան է՝ միշտ սկսել լանջաբացվածքի հատվածից բոլոր պրոցեդուրաների ժամանակ, որոնք անում եք դեմքի համար՝ առավոտյան մաքրումից մինչեւ երեկոյան խոնավեցում։ Ինչո՞ւ։ «Շատ կարեւոր է հոգ տանել դեկոլտեի հատվածի մասին, քանի որ 70-80 տոկոս դեպքերում այս հատվածում ծերացման նշաններն ավելի շուտ են երեւում, քան դեմքի մաշկի վրա։ Այս հատվածը հարկավոր է երկու անգամ ավելի շատ խնամել»,- ասում է Չեխը։ Բացի մաքրող միջոցից՝ դեկոլտեի հատվածում հարկավոր է օգտագործել նույն շիճուկները, խնամքի միջոցներն ու խոնավեցնող կրեմները, որոնք ընտրում եք դեմքի համար։
Մաշկին վերաբերեք սպունգի նման
«Մաշկին սպունգի նման վերաբերերլը հաջողության բանաձեւն է։ Ես միշտ սեղմում են ու բաց թողնում, որպեսզի միջոցն ավելի խորը ներծծվի»,- նշում է նա։
Լինի տոներ, էսենցիա, թե շիճուկ, Չեխը խորհուրդ է տալիս միջոցը դեմքին տարածել, ապա նրբորեն սեղմել այն, բաց թողնել եւ մատներով մեղմ հպվել մաշկին, որպեսզի ամենը ներծծվի։ «Դրանից հետո կարող եք տարածել հաջորդ շերտը»,- ասում է նա։