Թրամփը չափազանցված է անվանել ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ օբյեկտիվ է համարում ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության դեպքերի վիճակագրությունը:
Սոցցանցում նա գրել է, որ «չինական վիրուսի» վերաբերյալ տվյալներն, իր կարծիքով, «խիստ չափազանցված են»՝ պայմանավորված հաշվառման ամերիկյան և արտասահմանյան մեթոդաբանության տարբերությունների հետ:
Միևնույն ժամանակ, Թրամփը կարծում է, որ որոշ երկրներ, ընդհակառակը, կանխամտածված համավարակի հետ կապված տվյալների ցածր ցուցանիշներ են ներկայացնում:
«Եթե կասկածում եք, այն անվանեք քովիդ»: Կեղծ լուրեր»,- գրել է նա Twitter-ում: