Սպիտակ տանն անվանել են կորոնավիրուսի ծագման իրենց տարբերակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթյու Փոթինգերն անվանել է կորոնավիրուսի ծագման իր տարբերակը, հաղորդում է New York Post-ը:
Նրա խոսքով, համավարակի պատճառ է հանդիսացել չինական լաբորատորիայում տեղի ունեցած արտահոսքը: Նա այս վարկածն անվանել է «ամենաարժանահավատ» տեսությունը:
Այնուամենայնիվ, պաշտոնյան իր խոսքերը հաստատող որևէ ապացույց չի տրամադրել, բայց հղում է արել «հետախուզական վերջին տվյալներին»:
Փոթինգերը հավելել է, որ վիրուսը կարող էր «դուրս պրծնել» վթարի կամ արտահոսքի արդյունքում: