ԱՄՆ-ում ավելի քան 4 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 4 225 756 մարդ, հաղորդվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կայքում:
Վերջին տեղեկություններով՝ երկրում բաշխված պատվաստանյութերի դեղաչափերի քանակը կազմում է 13 071 925: Ընդ որում՝ երկարաժամկետ խնամքի հաստատություններում բաշխված դեղաչափերի թիվը կազմել է 2 217 025:
Կալիֆոռնիա նահանգում բաշխել են Pfizer/BionTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերի ամենամեծ քանակությամբ դեղաչափեր՝ 1 476 425, պատվաստվել է ավելի քան 412 հազար մարդ: Հաջորդում է Տեխասը (942 825), պատվաստվել է 337 հազարից ավելի մարդ: