Մարտին Բերբերյան. Շնորհակալություն, մեր հերոս տղերք
Ամենավատը թող մնա անցած տարում: Ուզում եմ, որ այս տարին Հայաստանի, հայ ազգի համար լինի խաղաղության տարի: NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում ԱՄՆ-ից ասել է ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը՝ շնորհավորելով Հայաստանի ու հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
«Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2021 թվականը լինի առողջության, հաջողության եւ խաղաղության տարի: Ամենավատը թող մնա 2020-ում: Շնորհակալություն եմ հայտնում սահմանին կանգնած զինվորին եւ նահատակված հերոսներին, որ իրնեց կյանքով պահեցին մեր սահմանները: Շնորհակալություն, մեր հերոս տղերք»,- շնորհավորական ուղերձում ասել է Մարտին Բերբերյանը:
Հիշեցնենք, որ Մարտին Բերբերյանը բնակվում է ԱՄՆ-ում: Նա UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանի ըմբշամարտի մարզիչն է: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին նախկին ըմբիշն ակտիվ մասնակցություն էր ունենում ամերիկահայության բողոքի ցույցերին: Այդ մասին նա պատմել էր նաեւ NEWS.am Sport-ի հետ զրույցում: