Հանրապետական սենատորները ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները շտապ ստուգելու մտադրություն ունեն
Հանրապետական 11 սենատորներ շաբաթ հայտարարել են հաջորդ շաբաթ ընտրողների ձայների հաշվարկի դեմ քվեարկելու մտադրության մասին, երբ Կոնգրեսը հաստատելու է ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը, հայտնում է CNN-ն:
Սենատում ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են դեմ հանդես գալ Ընտրիչների կոլեգիայում քվեարկությանը՝ այն փոխանցելու դեպքում, եւ ընտրական հանձնաժողովին առաջարկել անցկացնելու «վիճելի նահանգներում» ընտրությունների արդյունքների 10-օրյա շտապ ստուգում: Սենատորների խմբի մեջ են մտել Թեդ Քրուզը, Ռոն Ջոնսոնը, Ջեյմս Լենքֆորդը, Սթիվ Դեյնսը, Ջոն Քենեդին, Մարշա Բլեքբեռնը եւ Մայք Բրաունը, ինչպես նաեւ նորընտիր սենատորներ Սինտիա Լամիսը, Ռոջեր Մարշալը, Բիլ Հագերթին եւ Թոմի Թուբերվիլը:
«Արդարացի եւ վստահության արժանի, օպերատիվորեն անցկացված աուդիտը, որը կավարտվեր հունվարի 20-ից շատ առաջ, զգալիորեն կամրապնդեր ամերիկացիների հավատը մեր ընտրական գործընթացի հանդեպ եւ զգալիորեն կմեծացներ նրա լեգիտիմությունը, ով դառնալու է մեր հաջորդ նախագահը»,- նշված է սենատորների հայտարարության մեջ:
Հանրապետական սենատորներն իրենց հայտարարության մեջ նաեւ նշում են, որ հունվարի 6-ին Կոնգրեսում քվեարկությունը «միակ սահմանադրական իշխանությունն է ընտրողների ձայների լուրջ կեղծումների բազմաթիվ մեղադրանքների քննարկման եւ ուժով լուծման համար»: