COVID-19-ով հոսպիտալացվել է հեռուստահաղորդավար Լարի Քինգը
Ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է, երբ կորոնավիրուստի թեստի արդյունքը դրական է եղել, հայտնում է «ABC» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
87-ամյա Քինգը բուժում է անցնում Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Լարին պայքարել է առողջական բազմաթիվ խնդիրների դեմ, սրա դեմ եւս համառ պայքար է մղում»,- հայտնել է «ABC»-ի աղբյուրը։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 2017թ.-ին Քինգը պատմել է թոքերի քաղցկեղի դեմ պայքարի մասին։ Նա 2019թ.-ի ապրիլին անգիոպլաստիկայի է ենթարկվել, իսկ անցյալ տարի կաթված է ունեցել։