Եվրոպան գնել է ռեկորդային փոքր քանակությամբ գազ
2020 թվականի դեկտեմբերին Եվրոպան կրճատել է հեղուկացված բնական գազի ներկրումը տարեկան կտրվածքով ռեկորդային 43 տոկոսով, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Եվրոպան գնել է ռեկորդային փոքր քանակությամբ գազ՝ չնայած ձմռան ամիսներին դրա սպառումը սովորաբար աճում է: Դա նոր նվազագույնն էր ոչ միայն 2020-ում, բայց եւ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում (2018 թվականի սեպտեմբերից): Անցած տարի ընդհանուր առմամբ Եվրոպան կրճատել է հեղուկացված բնական գազի ներկրումը յոթ տոկոսով (մինչեւ 97,194 միլիարդ խորանարդ մետր):