ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կարող են կիրառել գենդերային առումով չեզոք դիմելաձևեր
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախաձեռնել են օրենսդիր մարմնի կողմից առաջիկայում կանոնների փաթեթի քննարկում, որը ներառում է գենդերային առումով չեզոք դիմելաձեւ ներքին պալատի ընթացակարգերում: Մասնավորապես, առաջարկվում է փոխարինել կանանց եւ տղամարդկանց վերաբերող դերանունները «ներկայացուցիչ» կամ «պատվիրակ» դիմելաձեւով: Axios լրատվականի հաղորդմամբ՝ մի շարք հանրապետականներ քննադատել են այդպիսի նախաձեռնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, «հայրը» եւ «մայրը» կարող են փոխարինվել «ծնողի», իսկ «եղբայրը», «քույրը»՝ «ազգականի»: «Ենթադրվում է օգտագործել դերանունները, բարեկամական կապերը եւ գենդերային պատկանելության այլ հիշատակումները՝ հաշվի առնելով Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, պատվիրակներին, աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին»,-նշված է տարածված փաստաթղթում:
Ըստ նախաձեռնության՝ նախատեսվում է նաեւ ստեղծել հատուկ կոմիտե տնտեսական անհավասարությունը հաղթահարելու համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ջեյմս Մակգովերնի հայտարարության մեջ ասվում է, որ Կոնգրեսը մտադիր է լուծել ռասայի, մաշկի գույնի, էթնիկ պատկանելիության, կրոնի, սեռի, սեռական կողմնորոշման, գենդերային նույնության հիման վրա անհավասարության հարցերը՝ փոխելով [օգտագործելով] դերանուններ եւ ազգակցական դիմելաձեւերը գենդերային առումով չեզոք դիմելաձեւերի Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերում:
ԱՄՆ նոր գումարման Կոնգրեսը կսկսի աշխատանքը հունվարի 3-ին: