Իբրահիմովիչը որոշել է վերադառնալ Շվեդիայի հավաքական
Իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է վերադառնալ Շվեդիայի հավաքական եւ մասնակցել կորոնավիրուսի հետեւանքով հետաձգված եւ առաջիկա ամռանն անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Եվրո-2020), հաղորդում է Gazetta.it-ը։
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում չի խաղացել 2016 թվականից, բայց վերջերս հանդիպում է ունեցել ազգային թիմի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնի հետ եւ հաշտվել։ Նրանք ունեին լարված հարաբերություններ։
Այժմ Իբրահիմովիչը վերականգնվում է ազդրի վնասվածքից հետո։