«Հավերժ շնորհակալ ենք լինելու, տղերք, մեր կյանքի այս նոր ու սրան հաջորդող բոլոր՝ դեռ չբացված գրքերի համար…». Նարե Գևորգյան
Երգչուհի Նարե Գեւորգյանը ինստագրամյան իր էջում ամանորյա լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Մեր կյանքն էլ չբացված գիրք է... 2020-ի մեր գիրքը մինչեւ վերջին էջը այրել էր պետք:
Ինչքա՜ն էջեր դատարկ մնացին... 2021. Նոր գիրք, նոր էջ, նոր կյանք, թող մեր բացած գրքի ամեն էջը լի լինի բարության, սիրո, ջերմության, համերաշխության, առողջության, մանկան անհոգ ծիծաղի, անբացակա կյանքերի ու ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ տողերով...
Հավերժ շնորհակալ ենք լինելու, տղե´րք, մեր կյանքի այս նոր ու սրան հաջորդող բոլոր` դեռ չբացված գրքերի համար…»:
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: