29-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորակում. կան վիրավորներ
Հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: S
hamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Արգիշտի Մինասյանը, Opel մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել ձորակում՝ քարերի վրա:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Մինասյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,19-ամյա Մ.Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներհ ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել Գավառի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, ովքեր համատեղ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: