Գեղարքունիքում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել ձորը. տղան մահացել է, հայրն ու եղբայրը հիվանդանոցում են
Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 15:50-ի սահմաններում, Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով երեք մարդ, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ-փրկարարների հետ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը, մեկին՝ փրկարարներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ երրորդին էլ քաղաքացիները:
Փաստի առթիվ Ա. Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորները մի ընտանիք են: Վիրավորներից մեկը հայրն է, մեկը՝ որդին, իսկ մահացածը՝ մյուս որդին: