ԱՄՆ-ում դադարեցվել է F-35 կործանիչների արտադրությունը
Ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրությունն անորոշ ժամանակով դադարեցվել է, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:
Ըստ տարածված հաղորդագրության, ինքնաթիռների արտադրության դադարեցումը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով և ինքնաթիռներում հայտնաբերված տեխնիկական խնդիրներով:
«Տեխնիկական խնդիրները և Covid-19-ի ազդեցությունը դադարեցրել են փորձնական միջոցառումները, որոնց ժամանակ պետք է իրականացվեն ԱՄՆ-ի ամենաթանկ սպառազինության համակարգի բարդ փորձարկումներ», - ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի մամուլի խոսնակը:
Ըստ avia.pro լրատվականի, սա կարող է լրջորեն վնասել ամերիկյան թանկարժեք մարտական ինքնաթիռի հեղինակությանը, հատկապես Թուրքիայի կողմից հնչած սպառնալիքների ֆոնին՝ այն է դադարեցնել ամերիկյան F-35-երի համար բաղադրիչների արտադրությունը: Փորձագետների կարծիքով, այս խնդիրների պատճառով ռուսական Su-57 ինքնաթիռները շուկայից դուրս կմղեն ամերիկյաններին համարժեքներին: