Լույս հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց
Լույս հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Europe 1» ռադիոկայանը:
Ֆրանսիական լրատվամիջոցի հավաքագրած տվյալներով՝ այս թիվը շատ ավելի քիչ է, քան 2020-ի ցուցանիշը, երբ դեկտեմբերի հունվարի 1-ի գիշերն այրվել էր 1457 տրանսպորտային միջոց: Վիճակագրական այս անկումը կարելի է պայմանավորել առողջապահական իրավիճակով ու այդ պատճառով սահմանված պարետային ժամով:
«Այդ ցուցանիշը 41 տոկոսով ցածր է նախորդ տարվա ռեկորդային թվից: Հարկ է նշել, որ այս Ամանորի նախօրյակին աննախադեպ էր նաև այն, որ ժամը 20:00-ից սահմանված է պարետային ժամ, իսկ այդ վայրերում տեղակայվել էր 100 000 ոստիկան և ժանդարմ»,-հայտնում է լրատվամիջոցը: