Սերխիո Ռամոսը դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակից
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հայտացուցակում՝ «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Իսպանացի պաշտպանի բացակայության պատճառների մասին «Ռեալը» չի հաղորդել։
«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Իսպանական մամուլը գրել էր, որ Սերխիո Ռամոսը կոնֆլիկտ է ունեցել թիմի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի հետ՝ քննադատելով նրան մարզումների ժամանակ պասիվ լինելու համար։ Դրանից հետո Իսկոն «Ռեալի» ղեկավարությանը խնդրել էր վաճառել իր տրանսֆերը։