Դե Խեան գերազանցել է Ռոյ Քինի 15 տարվա վաղեմության ռեկորդը
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում մասնակցելով «Աստոն Վիլայի» դեմ խաղին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան գերազանցել է իռլանդացի Ռոյ Քինի 15 տարվա վաղեմության ռեկորդը։
Դե Խեան 327-րդ հանդիպումն է անցկացրել մանչեսթերյան ակումբում՝ դառնալով ամենաշատ խաղ անցկացրած օտարերկրացի ֆուտբոլիստը թիմի պատմության մեջ, հաղորդում է Daily Star-ը։ Ռոյ Քինը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 326 հանդիպում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Աստոն Վիլային» հաղթել է 2։1 հաշվով եւ 33 միավորով հավասարվել առաջատար «Լիվերպուլին»։