Հարուստները հարստանում են, աղքատները' շատանում
Մարդը աղքատ կամ հարուստ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ (Հենրի Բիչեր):
Հարստության մեջ սիրտը պնդանում է ավելի արագ, քան ձուն եռացող ջրում (Բյոռնե):
Ժլատը չի տիրում հարստությանը, հարստությունն է տիրում նրան (Բիոնես):
Բոլորից հարուստն այն մարդն է, որի ուրախություններն ամենից քիչ են փող պահանջում (Հոնրի Դևիդ):
Ձեռք բեր այն, ինչ կարող ես և պահիր այն ինչ ունես. սա է հարստանալու ուղին (Շոտլանդական ասացվածք):
Հարստությունը ոչ թե հարստություն ունենալն է, այլ այն նպատակասլաց օգտագործելու կարողությունը (Սերվանտես):
Ով սարսափում է աղքատությունից, նա արժանի չէ հարստության (Վոլտեր):
Ով կարողանում է բավարարվել քչով, նա հարուստ է (Կ. Գոլդոնի):
Պետք չէ ձևացնել, թե դու ավելի հարուստ ես, քան իրականում կաս (Լեսսինգ):
Բոլորից հարուստը տնտեսող մարդն է, բոլորիղ աղքատը' ժլատը (Ն. Շամֆոր):
Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է (Էրազմ Ռոտերդամցի):
Ժլատ հարուստը կատարյալ աղքատ է (Պուբլիլիոս Սիրոս):
Խնայողությունն ամենամեծ հարստությունն է (Թոմաս Օվեբերի):
Ամենամեծ հարստությունը ագահության բացակայությունն է (Սենեկա):
Հարուստները հարստանում են, աղքատները' շատանում (Բալզակ):
Ամեն մի թագավորություն հարստությամբ է հաստատուն մնում (Սեբեոս):