Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում մոտ 600 միլիոնատեր է հայտնվել
Պետական վիճակախաղերի պատմական ռեկորդը սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ին՝ ամանորյա խաղարկության շրջանակներում 581 նոր միլիոնատեր է հայտնվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Ստոլոտո»-ից:
«Ընդհանուր առմամբ, «Ռուսական լոտո»-ի 1369-րդ ամանորյա խաղարկությունում խաղարկվել է ավելի քան 2 միլիարդ ռուբլի, որից 1 միլիարդ ռուբլին բաժին է ընկել խոշոր մրցանակներին: Այսպիսով, տոնական վիճակահանությունում խաղարկվել է մեկ միլիոնական 1000 մրցանակ: Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնվել են 581 վիճակախաղային միլիոնատերեր»,- պատմել են նրանք:
Բացի այդ, եւս 593 մասնակից 68-րդ քայլին միաժամանակ փակել են բոլոր 30 թվերը եւ բաժանել են մնացած 419 մրցանակները՝ միլիոնական ռուբլի։ Նրանցից յուրաքանչյուրը դարձել է 706 577 հազար ռուբլու գումարի սեփականատեր: Ավելի քան 11,7 միլիոն տոմս շահել է, իսկ ընդհանուր առմամբ խաղարկվել է 2,235 միլիարդ ռուբլի, քանի որ 1 միլիարդ ռուբլու ջեքփոթը չի խաղարկվել: