«2020 թվականը ինձ համար ցավոտ դաս էր․․․ տարի, որը ցույց տվեց, թե հայրենաիրությունն ու խիզախությունը ինչքան բարձր գին կարող են ունենալ․․․»․ Յուլյա Ֆինկ
Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով նախորդ տարվան եւ 2021թ․-ին վերածնվելու մասին։ Նա գրել է․
«2020 թվականը ինձ համար դաս էր, այո՝ ցավոտ դաս: Տարի, որն ինձ ուժեղացրեց, որն ինձ սովորեցրեց գնահատել կյանքը, խաղաղությունը, մարդկանց, հայրենիքը, ժամանակը, այն, ինչ ես ունեմ, տարի, որը մեզանից խլեց մեր սիրտն ու միտքը, և ցույց տվեց թե հայրենաիրությունն ու խիզախությունը ինչքան բարձր գին կարող են ունենալ, բայց անձնազոհության այս անհավանական օրինակները կտոր-կտոր լցվեցին մեր հոգին և սառույց դարձան, կամք դարձան, աննահանջ պայքարի բռունցք...Նոր 2021-ը սկսում եմ նոր ոգով, նոր հավատամքով, պարտքի զգացումով՝ ապրելու ու վերածնվելու՝ ի հեճուկս մեր ուժերը թերագնահատողներին և հանուն մեզ երկրորդ կյանք տված, մեր տեսակն ու հայրենիքը ազնվացրած հերոսների...Խաղուղություն ու նոր որակ ու նոր թռիչքներ մեզ...»։