Եվրոպական ազդեցիկ ակումբները հետաքրքրված են «Սպորտինգի» 18-ամյա պաշտպանի ծառայություններով
Եվրոպական ազդեցիկ ակումբները հետաքրքրված են «Սպորտինգի» 18-ամյա պաշտպան Նունու Մենդեշի ծառայություններով։
Նախորդ օրացուցային տարվա ավարտին լիսաբոնյան ակումբը նոր պայմանագիր կնքեց ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտ։ Նրա պայմանագրի համաձայն՝ հրաժարագնի արժեքը հասել է 70 մլն եվրոյի։
«Ռեալ Մադրիդը» Մենդեշին դիտարկում է որպես Մարսելոյին փոխարինողի։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ, բայց բացառված չէ, որ նա արդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ Մենդեշի համար «Ռեալը» ստիպված կլինի պայքարել «Յուվենտուսի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ինտերի» ու ՊՍԺ-ի հետ: