Թուրքիան ցանկանում է բարելավել Իսրայեի հետ հարաբերությունները` Բայդենի հնարավոր կոշտ քաղաքականությունը կանխելու ակնկալիքով. Ahval
Վերլուծաբան Բարաք Ռավիդը խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Իսրայելի մտադրության մասին: Այս մասին հայտնում է ahvalnews.com լրատվական կայքը`հղում տալով իսրայելական աղբյուրների:
Այս զարգացումը տեղի են ունենում այն բանից հետո, երբ Էրդողանը հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Իրայելի հետ՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ Պաղեստինի կողքին:
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են 2008 թվականից ի վեր:
Վերլուծաբանն ասել է, որ Իսրայելի կառավարությունը հստակ չգիտ՝ ինչպես հասկանալ ազդանշանները, սակայն Արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին չորեքշաբթի օրն այդ առիթով հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարության և Մոսադի բարձաստիճան անդամներ:
Էրդողանի նման մտադրությունը, ըստ հեղինակի, կապված է ԱՄՆ-ի 46-րդ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությամբ, որն, ամենայն հավանականությամբ, կարող է կոշտ մոտեցում ցուցաբերել Թուրքիայի հարցում, իսկ Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացումը կօգնի կանխել դա:
Ինչպես նշում է վերլուծաբան Բարաք Ռավիդը, իսրայելցի պաշտոնյաները շատ ուշադիր են և ոչ մի դեպքում չեն փչացնի Կիպրոսի կամ Հունաստանի հետ հարաբերությունները՝ Թուրքիայի հետ դրանք կարգավորելու հաշվին:
Թուրքիայի նախագահի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո ձեռնարկված մի քանի քայլեր ակնարկում են արտաքին և ներքին քաղաքականության վերահաշվարկի մասին, այդ թվում` Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի հեռացումը ֆինանսների նախարարի պաշտոնից, Էրդողանի և նրա կաբինետի կողմից օրենքի գերակայության շեշտադրումը, դատական ու տնտեսական բարեփոխումներն ու Թուրքիայի Կենտրոնական բանկում նոր կառավարչի նշանակումը: