2021 թվականի գլխավոր գույները. որոնք են դրանք եւ ինչպես կրել
Այս անգամ Pantone-ի գույնի ինստիտուտը որոշել է հեռանալ որդեգրած սցենարից եւ 2021թ․-ի առանցքային գույներ հայտարարել միանգամից երկուսը։
Հավանաբար, երբեք Pantone ինստիտուտի հետազոտողների մոտ այդքան բարդ խնդիր չի եղել։ Նրանց ընտրությունը մի տեսակ գունավոր հոմանիշ է այն ամենի, ինչ արդեն եղել է եւ ինչ կլինի հաջորդ 365 օրերի ընթացքում: Եվ այժմ փորձագետները պետք է ընտրեին այնպիսի երանգ, որը կկարողանա միավորել այս հագեցած տարում տեղի ունեցող բացարձակապես բոլոր փոփոխությունները:
Մասնագետները չեն կարողացել ընտրել մեկ՝ միակ գույնը։ Հետեւաբար, փորձագետները որոշել են նախապատվությունը տալ միանգամից երկու երանգներին՝ հանգստացնող մոխրագույն Ultimate Grey («անթերի մոխրագույն», 17-5104) և դեղին Illuminating («լուսավոր», 13-0647) - պայծառ, լուսավորող, պարգեւելով արեւի ջերմ ճառագայթների ասոցիացիաներ, կիտրոնի առույգացնող համով եւ ուրախ տրամադրությամբ:
Մասնագետները միանգամից երկու գույն ներկայացնելու որոշումը կայացնում են ոչ առաջին անգամ։ Գույնի ինստիտուտի մասնագետները գնահատում են կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում՝ նոր հավաքածուները, որոնք արդեն ցուցադրվել են նորաձեւության շաբաթներին։ Խորը վերլուծությունից հետո նրանք ընտրում են երանգներ, որոնք գերակշռում են ոչ միայն նորաձեւության ոլորտում, այլեւ մեր կյանքի այլ ոլորտներում՝ մեքենաներից մինչեւ կինո:
Եթե շատերի մոտ մոխրագույնի հետ արդեն ջերմ հարաբերություններ են ձեւավորվել, ապա ամենօրյա զգեստապահարանում դեղինի հանդեպ ընդունված է թերահավատորեն վերաբերել դրա պայծառության եւ «բարդության» պատճառով՝ բազային համադրությունների տեսանկյունից: Բայց իզուր։ Եթե դուք նոր-նոր եք որոշում ներկապնակով փորձարկումներ կատարել, դեղինը համադրեք ախրոմատիկ ծաղիկների, ինչպես նաեւ մոտ «համախոհների»՝ նարնջագույնի եւ կիտրոնագույնի հետ: Իսկ նրանց համար, ովքեր արդեն պատրաստ են փորձել նորը, համարձակորեն կազմեք տոտալ լուք մեկ գույնով։ Եվ, իհարկե, համատեղեք եւ համադրեք մոխրագույնը եւ դեղինը միասին, ինչպես Pantone-ն է առաջարկում։ Եվ թող այդ գունային դուետը վառ լույս լինի թունելի վերջում․ ինչը կարող է այդքան ոգեւորիչ լինել այժմ։