Մխիթարյանը՝ ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստացող խաղացողների խորհրդանշական հավաքականում
Մի շարք աստղային ֆուտբոլիստներ այս մրցաշրջանի վերջում կստանան ազատ գործակալի կարգավիճակ, եթե չերկարաձգեն գործող պայմանագրերը: Տարբեր լրատվամիջոցներ կազմում են խորհրդանշական հավաքականներ, որտեղ տեղ են գտել ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստացող խաղացողներ: Դրանցից մի քանիսում տեղ է գտել նաև Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ վերջերս 31-ամյա Մխիթարյանը 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: