Չեմպիոնների Լիգա վերադառնալը մեր գլխավոր նպատակն է. «Միլանի» գլխավոր մարզիչ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է այս մրցաշրջանում թիմի առանցքային նպատակների մասին:
«Աշխատելու ենք, որ էլ ավելի լավը դառնանք: Այո, ՉԼ վերադառնալը մեր գլխավոր նպատակն է: Ակումբի ղեկավարությունն ինձնից ոչինչ չի խնդրել, նրանք չեն ուզում ճնշել մեզ:
Մեր աշխատանքի համար իդեալական պայմաններ են ստեղծվել: Բոլորս հասկանում ենք, որ «Միլանը» պիտի հասցնենք այնտեղ, որտեղ այն պիտի լինի՝ Չեմպիոնների Լիգա»,-մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: