Ռոնալդուն ամանորյա շնորհավորանքում միասնության կոչ է արել (Լուսանկարներ)
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուներին շնորհավորել է Ամանորի առթիվ:
«2020-ը հեշտ տարի չէր, ոչ մի կասկած: Ոչ ոք չի կարող անտարբեր լինել ցավի ու տառապանքների հանդեպ, որն աշխարհին բերեց կորոնավիրուսը: Սակայն հիմա եկել է ժամանակը վերադառնալու ու ցուցադրելու, թե ինչի ենք մենք ունակ միասին: Շնորհավոր Նոր տարի»,- թվիթերյան էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 2020-ին Ռոնալդուն ևս վարակվել էր կորոնովիրուսով, ինչի պատճառով ինքնամեկուսացվել էր և բաց թողեց 19 օր:
Լուսանկարը՝ այստեղ: