Թրամփը երկարաձգել է ԱՄՆ-ում աշխատանքային վիզաների տրամադրման սահմանափակումը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է մի շարք տեսակի աշխատանքային վիզաների տրամադրման սահմանափակումները, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Fox News-ին:
COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին պետության ղեկավարի հրամանի գործողության ժամկետը երկարացվել է մինչեւ 2021 թ. մարտի վերջը, ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Սպիտակ տան հայտարարությունների՝ այս միջոցը անհրաժեշտ է, որպեսզի համավարակի շրջանում գործազրկության կտրուկ աճի պայմաններում ամերիկացի աշխատողների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծվեն: