Ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել. Ոստիկանության հորդորը
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ամանորյա այս օրերին լինել առավել զգոն.
«Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:
Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»: