Գրաչեւսկու կինը պատմել է ամուսնու ծանր վիճակի մասին
Ռեժիսոր, սցենարիստ, «Ералаш»-ի անփոփոխ գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկու կինը՝ Եկատերինա Բելոցերկովսայան, Instagram-յան էջում խոսել է ամուսնու առողջական վիճակի մասին։
Նա դիմել է իր հետեւորդներին եւ հայտնել, որ ամուսնու վիճակը բավական ծանր է, բայց կայուն, առանց վատացումների։ Նա բոլորին կոչ է արել Գրաչեւսկուն առողջություն մաղթել եւ սխալ լուրեր չտարածել նրա ինքնազգացողության մասին։
«Այո՛, անհրաժեշտ էր նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխել։ Սակայն այդպիսի մեկնաբանություններ անելով՝ մամուլը կարող է վատացնել նրա առողջական վիճակը, նա կարդում է մամուլ, գիտակցություն ունի եւ խոսում է»,- հավելել է նա։
Գրաչեւսկին 71 տարեկան է։ Հաղորդվում էր, որ նա վարակվել է կորոնավիրուսով։ Ի սկզբանե ռեժիսորը բուժվել է տանը, սակայն ավելի ուշ հոպիտալացվել է, որպեսզի բժիշկները կարողանան վերահսկել հիվանդության ընթացքը։ Այսօր հայտնի է դարձել, որ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։