«Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ. hիմա հետ են պահանջում կամ գումար են պահում` զինգրքույկը վերադարձնելու պայմանով»․ Ալեքսանդր Մարտիրոսյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Մարտիրոսյանն իր էջում գրել է, որ պատերազմին մասնակցած այն անձինք, ովքեր մարտական գործողություններից հետո չեն վերադարձրել իրենց կցագրված պարագաները, նրանցից գումար են պահում՝ զինգրքույկը վերադարձնելու պայմանով։
«Պատերազմ մեկնելիս մեզ ուսապարկ են տվել, պլաշ, մեջը սրբիչներ և այլ պարագաներ։ Հիմա հետ են պահանջում, բնականաբար, որևէ մեկը չունի, հասկանում եք, չէ՞, որտեղից ենք եկել, և հիմա գումար են պահում` զինգրքույկը վերադարձնելու պայմանով»,– գրել է նա և հրապարակել բանկային մուտքի օրդերի լուսանկարը։