ԱՄՆ-ը կհրապարակի Աֆղանստանում ամերիկացիների վրա հարձակման համար ՉԺՀ-ի կողմից առաջարկված մրցանակների մասին տվյալներ
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են տվյալների գաղտնազերծման մտադրության մասին, ըստ որոնց, Չինաստանն իբր գումար է առաջարկել Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա հարձակման համար: Այս մասին հայտնում է Axios- ը՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների:
Զրուցակիցները նշում են, որ նախապատրաստված հետախուզական տվյալները պաշտոնական հաստատում չունեն:
Աղբյուրները նշում են, որ այս տեղեկատվությունը ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել իր ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը՝ դեկտեմբերի 17-ին:
Պորտալի զրուցակիցների խոսքով՝ համապատասխան գերատեսչությունները ստուգում են հետախուզության տվյալները՝ այս տեղեկատվությունը գաղտնազերծելու որոշման ֆոնին: