Լավրովն իրագործել է Մոսկվայում դելֆինների հետ լողալու աղջնակի ցանկությունը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իրագործել է Սարատովի մարզի յոթնամյա բնակչուհի Ալինա Ռեյթերի ամանորյա ցանկությունը: Երեխան երազում էր այցելել Մոսկվա և լողալ դելֆինների հետ:
«Ցանկությունների տոնածառ» ամանորյա նախատոնական բարեգործական ակցիայի շրջանակում նախարարը տոնածառից փուչիկ է հանել, որի մեջ էլ եղել է աղջկա ցանկությունը:
Ալինան Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 29-ին՝ Լավրովի հրավերով: Նրան տեղավորել են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում:
Ալինան այցելել է Իրինա Վիներ-Ուսմանովայի մարմնամարզության կենտրոն, քանի որ ինքն էլ է զբաղվում է այս մարզաձևով: Նա շփվել է սաների հետ և նվերներ ստացել գեղարվեստական մարմնամարզության ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիներ-Ուսմանովայից:
Ալինան այցելել է մայրաքաղաքի կենդանաբանական այգի, որտեղ ծանոթացել է Ժուի և Դինդին պանդաների հետ: Աղջկան ցույց են տվել նաև վարդագույն ֆլամինգոների, որոնք հիացրել են նրան:
Դեկտեմբերի 30-ի առավոտյան Ալինան այցելել է ԺՏՁՑ-ի օվկիանոսագրության և ծովային կենսաբանության «Մոսկվարիում» կենտրոն: Նրան հաջողվել է հանդիպել դելֆիններին և լողալ նրանց հետ լողավազանում: Նա շրջել է շնաձկներով թունելով և ամանորյա ներկայացում դիտել կրկեսի արտիստների մասնակցությամբ:
«Մոսկվարիում» կատարած այցից հետո Ալինան հանդիպել է Լավրովին: «Ալինա, դու շատ գեղեցիկ տեսք ունես»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նախարարը սեղմել է հյուրի ձեռքը, ապա լուսանկարվել նրա հետ:
Բացի այդ, Լավրովը Ալինային Ձմեռ պապի գլխարկով պլյուշե կապույտ դելֆին է նվիրել: