«Ես ամբողջ կյանքս խաղացի եւ պարտվեցի իմ կյանքում». Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Կլինիկայի բուժքույրը, որտեղ մահացել է լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը, անանուն հերքել է հարազատների ու ընկերների խոսքերը, որոնք պնդել են, որ շատ են խոսել նրա հետ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Բուժաշխատողի խոսքով՝ մտերիմները դա չէին կարող անել, քանի որ դերասանն այդ ընթացքում սովորական խոսակցություններ չէր կարողանում վարել։ Ավելին, բազմակի այցեր չեն եղել. խորհրդային կինոյի եւ թատրոնի աստղին գրեթե ոչ ոք չի այցելել։
Բուժքույրը պատմել է, որ արտիստն, օրինակ, կարող էր հարցնել, թե ինչն են իր գործերը։ Նա պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ մի անգամ արտիստն անսպասելի խոստովանություն է կատարել։ «Մի անգամ նա ինձ ասաց. «Գիտես՝ ես ոչ ոքի պետք չեմ։ Ես ամբողջ կյանքս խաղացի եւ պարտվեցի իմ կյանքում»»,- հիշել է Kp.ru-ի զրուցակիցը։
Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ին։