Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 531 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 159409 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 593903 վերջին մեկ օրում` 2855 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13101 պացիենտ. մեկ օրում նվազել է 447-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 142801 անձ` վերջին մեկ օրում 959 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 2823 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է: