Մերկելը ասել է, թե երբ է նախատեսում պատվաստվել COVID-19-ի դեմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է, որ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ այն ժամանակ, երբ այս արշավի շրջանակներում հերթը իրեն հասնի:
Նա ընդգծել է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են մասնակցում պատվաստումներին:
«Քայլ առ քայլ այն կհասնի այլ տարիքային և մասնագիտական խմբերին, այնուհետև բոլոր ցանկացողներին: Ես նույնպես պատվաստվելու եմ, երբ հերթը ինձ հասնի», – ասել է Մերկելը:
Բացի այդ, քաղաքական գործիչը COVID-19 պատվաստանյութը 2021 թվականի համար«հույսի խորհրդանիշ» է անվանել։